HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրի Խաչատուրովը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի նիստերին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ)` Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի (ԱՅՍԱՖ) և նոր` «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի (ԿՖՈՐ) ձևաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը:

Բրյուսել կատարած այցի ընթացքում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաև մի շարք երկրների գործընկերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter