«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ից մոտ 36 000 $ արժողությամբ գողություն է կատարվել
«Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 3-ի սահմաններում, ընկերության հետախուզության բաժնի տարածքից անհայտ անձինք կտրել են երկաթե ցանկապատը, մտել ներս և այնտեղից գողացել ընկերությանը պատկանող մոտ 36 000 $ արժողությամբ հորատման պարագաներ:
Գողոնը հայտնաբերելու համար ընկերությունը դիմել է ոստիկանություն:
![]() |
![]() |
Ընկերության տնօրինությունը խոստանում է 5 000 $ պարգևատրում այն անձին, ով կտրամադրի լուրջ փաստացի հիմնավորված տեղեկություն գողերի և գողոնի վերաբերյալ, որն էլ իր հերթին կհանգեցնի գողության բացահայտմանն ու գողացված բոլոր ապրանքների վերադարձմանը ընկերություն:
Որևէ տեղեկություն ունենալու դեպքում ընկերությունը խնդրում է դիմել վարչական տնօրեն Վահե Վարդանյանին հետևյալ հեռախոսահամարով 5-90-50 ժամը 8.30-17.30:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել