Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման հանձնաժողով` առողջապահության նախարարությունում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
«Հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը ընդգծեց հանրության հետ համատեղ աշխատելու կարևորությունը, շնորհակալություն հայտնեց հանձնաժողովում ընդգրկվելու առաջարկը ընդունելու համար: Նախարարը համառոտ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտված են բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկմանը և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերով արված յուրաքանչյուր քայլ կպսակվի հաջողությամբ»,- նշված է հաղոդագրության մեջ: Մանրամասն` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել