2014-ին Սամցխե-Ջավախքում կիրականացվի ճանապարհների ու ոռոգման համակարգերի շինարարություն
Շրջանային զարգացման նախարարը հունվարի 22-ին այցելել է Ախալցխա, որտեղ հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ներկայացրել է տեղեկություն այն ենթակառույցային նախագծերի մասին, որոնք կիրականացվեն Սամցխե-Ջավախքում 2014թ.-ի ընթացքում:
Նարմանաիայի խոսքերից դատելով`Սամցխե-Ջավախքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները կդառնան ճանապարհների ու ոռոգման համակարգերի շինարարությունը և վերականգնումները: Այդ «հիմնական» ուղղություններից պետությունը հատկապես առանձնացնում է ոռոգման համակարգի վերականգնումը: Ինչպես հայտնի դարձավ, 2014թ.-ին ջրային կառույցների վերանորոգումը կֆինանսավորվի «մունիցիպալ զարգացման ֆոնդից»: Ընդհանուր առմամբ տվյալ ուղղության վրա հատկացվել է 7.189.300 լարի, նախագծերը կիրականացվեն Ախալցխայում, Ծաղվերում, Լիկանիում և Ասպինձայում:
Ինչ վերաբերում է ճանապարհների շինարարություն-վերականգնմանը, Սամցխե-Ջավախքի այդ բնագավառին կհատկացվի 3.800.000 լարի: 2014թ.-ի ընթացքում պլանավորվում է իրականացնել Բորժոմ-Բակուրիան-Ախալքալաք, Մլաշե- Մոխե-Դերսել և Վալե-Ախալցխա-Խաշուր (երկու տեղամասերում) ճանապարհների վերականգնողական աշխատանքներ: Նախարարի խոսքերի համաձայն`տվյալ աշխատանքները կիրականացվեն այն ընկերությունների կողմից, որոնք համապատասխան տենդեր են հաղթել:
2014թ.-ին կշարունակվի և ավարտին կհասցվի դեռևս անցյալ տարի սկսված Ախալցխայի աղբավայրերի բարեկարգման աշխատանքները: Այս տարի պլանավորված է նաև շահագործման հանձնել աղբամաններ Ասպինձայում, Նինոծմինդայում և Բորժոմում: Տվյալ շինարարության իրականացման համար կծախսվի 386.500 լարի:
Բացի այդ, տարբեր նախագծերի համար առանձնացված է 2.190.000 լարի: Այս գումարը կուղղվի միջազգային նշանակության` Խաշուր-Վալե ճանապարհի վերանորոգման համար: Վրաստանը և Թուրքիան կապող ճանապարհի վրա կկառուցվեն մի քանի կամուրջներ:
Բացի այն նախագծերի ներկայացումից, որոնք նախարարության կողմից կիրականացվեն Սամցխե-Ջավախքում, քննարկվել են նաև նախագծեր, որոնք հաստատված են եղել տարբեր մունիցիպալիտների` «Նախագծեր շրջանների համար» ֆոնդի կողմից: Այդ կերպ, ինչպես արդեն հաղորդվել է, 2014թ.-ին Սամցխե-Ջավախքի շրջանում պլանավորվում է իրականացնել 25 նախագիծ 11.570.015 լարի ընդհանուր արժողությամբ, որոնցից 18 նախագիծը վերաբերում է ճանապարհների վերանորոգմանը, 2 նախագիծը ոռոգման համակարգի վերականգնմանը և 5 նախագիծ` բակերի բարեկարգմանը վերաբերող: Վերջնական տեղեկության համաձայն` 2014թ.-ին Շրջանային զարգացման նախարարությունը Սամցխե-Ջավախքի իշխանություններին բոլոր վերոնշյալ նախագծերի իրականացման համար կտրամադրի 25.135.815 լարի: Այս մասին հայնտում է Վրաստանի հայ համայնքի կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել