
Կիևում զոհվածների հիշատակին (լուսանկարներ)
Ուկրաինայի դեսպանատան մոտ հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սերգեյ (Սամվել) Նիգոյանին և Կիևում զոհված մյուս խաղաղ ցուցարարներին:
Երևանում հավաքվածները սոլիդարություն հայտնեցին Մայդանին՝ հայտարարելով, որ իրենք աջակցում են Ուկրաինայում հանուն ազատության, մարդկային արժանապատվության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին, ովքեր շուրջ երկու ամիս է, ինչ Կիևում և մյուս քաղաքներում շարունակում են պայքարը հանուն իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել