HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: 

Այնուհետև խորհուրդը քննարկել և տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային հատվածի մոտ 50կմ երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: 

Զեկուցվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բաղադրիչի իրականացման ընթացքի մասին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter