Freedom House–ը Հայաստանը ճանաչել է որպես «մասամբ ազատ» երկիր
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է տարեկան զեկույցը: Զեկույցում Հայաստանը ճանաչվել է որպես «մասամբ ազատ» երկիր:
Առանձին ենթավերնագրում` «Վիճելի տարածքներ» մասում Freedom House-ն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Ինչպես և նախորդ տարի, ԼՂՀ-ն երկու ցուցանիշներով էլ արժանացել է «5» միավորի և կրկին անվանվել է որպես «մասամբ ազատ» երկիր:
Միաժամանակ, Ադրբեջանը մնացել է «ոչ ազատ» երկրների կատեգորիայում, բացի այդ, զեկույցում նշվել է վատթարացում, կապված քաղաքացիական ազատությունների իրավիճակի հետ:
Վրաստանը նույնպես ստացել է «մասամբ ազատ» գնահատականը:
Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով` քաղաքական և քաղաքացիական ազատություններ: Այսցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորներիսանդղակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել