Նախագահ Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի Պատարա, Խանցք եւ Աստղաշեն գյուղերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին այցելել է Ասկերանի շրջան: Պատարա եւ Խանցք գյուղերում նախագահը ծանոթացել է համայնքային կենտրոնների շինարարական աշխատանքներին:
Խանցք գյուղում Բակո Սահակյանը նաեւ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել գյուղում առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր: Աստղաշեն գյուղում նախագահ Սահակյանն այցելել է տեղի մշակույթի կենտրոն եւ ծանոթացել նրա աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը` նշելով, որ այն ունի կարեւորագույն նշանակություն Արցախի համար տնտեսական, ժողովրդագրական եւ այլ տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել