HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու մրցանակ՝ “New Wave” բուլղարական կինոփառատոնից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում տեղի ունեցավ  ”New Wave”  («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։ 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառանում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ։ 

‹‹Լավագույն մոնտաժ›› անվանակարգում հաղթել է Արեն Մալաքյանի ‹‹Սիրո խոստովանություն ճապոնական ոճով››, իսկ  ‹‹Լավագույն ձայնային մոնտաժ›› անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի ‹‹Հեքիաթ››  կարճամետրաժ ֆիլմերը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնեց Սոֆյայում անցկացվող կինոփառատոնի մեր մասնակից Արեն Մալաքյանը՝ պայքարը թեժ է լինելու, որովհետեւ հիմնական ֆավորիտների ցանկում Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ուսանողների դիպլոմային աշխատանքներն են։ 

Մրցանակաբաշխության արդյունքների ժամանակ Արեն Մալաքյանի ֆիլմը հայտնվել է Գրան պրիի հավակնող երեք ֆիլմերի ցանկում, որոնցից մյուս երկուսը ներկայացնում էին Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը։

Ընդհանուր մրցանակների եւ նոմինացիաների թվով Հայաստանը փառատոնում տեղը զիչել է միայն ՌԴ ներկայացուցիչներին։ 

Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում  հունվարի 23-ից 25-ը անցկացվում էր ”New Wave”  («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել էին ընտրության նախնական փուլը, ապա մաս էին կազմել մրցութային 29 ֆիլմերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter