HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Կապինոսը պարզաբանում է

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը տվեց հետևյալ պարզաբանումը' կապված մամուլում հրապարակված մեկնաբանությունների հետ' 2011թ. մարտի 11-ին «Հայաստանի բիզնես միջավայրը. հայացք դրսից» կլոր սեղանի ժամանակ Հայաստանի տնտեսության վիճակի մասին իր հայտարարությունների վերաբերյալ:

«Տնտեսական մոդելը, որ Հայաստանում ձևավորվել է 1990-ականներին, շատ ընդհանրություններ ունի Լատինական Ամերիկայի շատ երկրներում հանդիպող մենաշնորհային համակարգի հետ: Ես կողմ եմ էվոլյուցիոն զարգացմանը: Հասարակության էվոլյուցիան' դա բարեփոխում է: Եթե բարեփոխումը դիտարկվում է զուտ որպես կոսմետիկ միջոց, ապա այն ծառայում է միայն խնդիրները թաքցնելուն և բարդացնելուն: Կարծում եմ, որ բարեփոխումները Հայաստանում հնարավոր են և կարող են հաջողությամբ իրականացվել: Սակայն դրանց անհրաժեշտության և նպատակահարմարության, ինչպես նաև դրանց հնարավոր ձևերի ու չափերի մասին որոշում կարող է կայացնել միայն հայ ժողովուրդը: Միջազգային կազմակերպությունները կարող են միայն տալ խորհուրդներ և գնահատականներ և տրամադրել աջակցություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter