Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ-Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է անձրև` Իջևանում, Կապանում և Մեղրիում:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում:
Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ-Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:
Սաստիկ բուք է Արթիկ-Ալագյազ, Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան) հատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել