Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի ժամը 20:00-ից
Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։
Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։
Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասսամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։
Ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20:00-ից։
Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել