HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձևը։

ԼՂՀ ԱԳՆ-ն ներկայացրել է դրա բնօրինակը և հայերեն թարգմանությունը:

Բանաձև.

Արցախի Հանրապետություն

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ մեզ համար պատվաբեր է ճանաչել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրպետության կենսունակությունը, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունը հազարամյակների փառահեղ պատմություն ունի և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունն իր անկախությունը հռչակեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, և նրա ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Արցախի Հանրպետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունն ավելի քան քսան տարի արդար և հավատարիմ է մնում իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը, և, միաժամանակ, ջանքեր է գործադրում՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը և անցկացնում է ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են օրինակելի տարածաշրջանի համար, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 2012 թ. ապրիլի 24-ին Լոս Անջելեսը բարեկամական հարաբերություններ է հաստատել Արցախի Հանրպետության Շուշի քաղաքի հետ,

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ այս բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսն իր հարգանքն է արտահայտում Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հանդեպ և արժանին է մատուցում Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների նկատմամբ ցուցաբերված զոհողություններին, նվիրվածությանն ու վճռականությանը, ինչպես նաև

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ Լոս Անջելեսը մաղթում է Արցախի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ ու կոչ է անում միջազգային հանրությանն ըստ արժանվույն ճանաչել Արցախի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:

Մեկնաբանություններ (2)

Gohar
Bravo Los Angelos ev iharmke ayntex bnakvox hayer
Anush
Moracel eq nshel vor da Los Armenios ne voch te Los Angeles. Good job all Armenians living in LA.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter