HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին պատմել է, որ ոստիկաններն իրենից խոշոր չափի կաշառք են պահանջել

Քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Ս. ՈՒ.-ն պատմել է, որ իր բնակարանից «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու համար քննիչը, ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և նույն բաժանմունքի օպերլիազորը պահանջել են խոշոր չափերի կաշառք: 
Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter