ՀԱԿ-ը շնորհավորել է չեմպիոններին
Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունը դարձավ Հայաստանի հավաքականի աստեղային ժամը: Եվ անհատական և թիմային մակարդակում փայլուն խաղ ցուցադրելով ողջ մրցաշարի ընթացքում, Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չթողեց իր հակառակորդներին` այդ թվում շախմատային հսկաներ Ռուսաստանին, Չինաստանի, Ուկրաինային, Հնդկաստանին և արժանիորեն հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հայ ազգային կոնգրեսը սրտանց շնորհավորում է մեր հավաքականին` գրոսմայստերներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, մարզիչ Արշակ Պետրոսյանին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ: Մեր շախմատիստների այս սխրանքի շնորհիվ Հայաստանը վերջնականապես մտավ շախմատային Օլիմպոս` օլիմպիական չեմպիոնի տիտղոսին ավելացնելով նաև աշխարհի չեմպիոնի դափնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել