Մսամթերք վաճառող մի քանի ընկերություններ տուգանվել են
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել «ԱՆՏՀԱՍ» ՍՊԸ-ում, որի արդյունքում ընկերությունում հայտանբերել են հետևյալ խախտումները.
Ստուգումներ են անցկացվել նաև մսամթերքի վաճառքով զբաղվող այլ ձեռնարկատերերի մոտ: «Միրզոյան և Մարգարյան» ՍՊԸ-ին վարչական տուգանք է նշանակվել այն բանի համար բացակայում է անասնաբուժական համապատասխան ուղեկցող փաստաթուղթը, սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը, իսկ արտադրամասի վիճակը չի համապատասխանում սննդի արտադրությանը ներկայացվող հիգիենայի պահանջներին: ԱՁ Սուսաննա Սամսոնյանի մոտ կատարված ստուգումների արդյունքում էլ պարզվել է, որ «սննդամթերքի արտադրությունում չի պահպանել սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պարտադիր պահանջները»: Նշանակվել է տուգանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել