Աշոցքում և Սելիմի լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկացմամբ՝ այսօր՝ ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Իսկ Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է:
Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի,Սիսիանի, Գորիսի, և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Տրանսպորտի և կապի նախարարությունը վստահեցնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել