HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչեւ 2014-ի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած քաղաքացիները պետք է դիմեն իրենց փաստացի բնակավայրի սոցծառայությունների տարածքային գործակալություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի նիստում ընդունվել են «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու և մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Դրանով 2014 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը սահմանվել է` 30.00, ընտանեկան նպաuտի բազային մաuը և սոցիալական նպաստի չափը` 16000 դրամ, իսկ 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը պահպանվել են 2013 թվականին սահմանված նույն չափերով:

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին և 2-րդ երեխաների համար սահմանվել է 50000 դրամ, իuկ ընտանիքում ծնված 3-րդ,  ինչպեu նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:

Ընդ որում՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված և երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1.         Դիմում (ձևաթուղթ է, որը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության (բաժնի) կողմից),

2.         Ծնողի անձը հաստատող փաստաթուղթը,

3.         Երեխայի(ների) ծննդյան վկայականը և դրա պատճենը,

4.         Ծնողի և երեխայի(ների) հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

5.         Անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`

ա) ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները,

բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,

գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը:

Եթե երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը նշանակելու և վճարելու համար երեխային հետ նույն բնակության վայրում հաշվառված օրինական ներկայացուցիչը (ծնողը) դիմում է ներկայացնում սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին (սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ «Փարոս»-ի փոխարեն):

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը

1)         դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը,

2)         նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ մահվան վկայականը,

3)         եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում 3-րդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար՝ ներկայացվում են նաև.

ա) ընտանիքի մյուս երեխաների անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները,

բ) երեխաների (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ հայրության ճանաչման վերաբերյալ և այլն),

գ) ըստ անհրաժեշտության՝ ընտանիքի մյուս երեխաների՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը,  ռազմաուսումնական հաստատություններում սովորելը, օտարերկրյա պետության հաստատությունում սովորելը, ազատազրկման վայրում գտնվելը հաստատող փաստաթղթեր:

Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

Հավելենք նաև, որ փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 335-Ն որոշման մեջ:

Մասնավորապես` ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները կարող են օգտվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման ծրագրից` 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը սպառած 450 խմ բնական գազի դիմաց վճարելով յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 100 դրամ:

Վերը նշված ժամանակահատվածում բնական գազի նշված չափաքանակը սպառելուց հետո «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համապատասխան տարածքային գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից նպաստառու բնակիչ-բաժանորդներին ներկայացվում է կտրոն` սպառած բնական գազի չափաքանակի վերաբերյալ: 

Մեկնաբանություններ (2)

Արմինե
երեխայի ծննդյան միանվագ նպաստը հատկացվում է միայն այն դեպքում, երբ նույն հասցեում են գրանցված մայրն ու երեխան թե հոր գռանցված վայրում գրանցվելու դեպքում ևս կարող է ստանալ ?
Anahit
Es chem stacel erexayis mianvag npastn,eraxan cnvele 2012tv.aprili 15,ushacumov em dimel,arden mek tarekann lracel er erexayis,cnndyan vkayakan chunenalu patcharov.Ayjm uni bolor pastatxtern,pokrikis het pastaci grancvacenq malatya sebastya hamaynqum.Xndrum em indz aseq ays depqum karoxem dimel mer bnakavayri soccarayutyunneri bajnum,vorpeszi verakangnen mianvag npastn.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter