HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Սևան ճանապարհահատվածում և Մեղրու լեռնանցքում բուք է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Ախուրյանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գորիսի, Մարտունու ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Երևան–Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ու  Մեղրու լեռնանցքում` բուք:

Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի,  Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ. միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են` տեղեկացնում է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter