Պաշտպանը կխոսի
Մարտի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` ստանձնելով պաշտոնը, հայտարարեց, որ պահպանելու է 50-օրյա լռություն եւ լրատվամիջոցներին խնդրեց այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելույթներ և մեկնաբանություններ: Հաջորդ շաբաթ լրանում է կատարված աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշված ժամանակահատվածը, ուստի Պաշտպանն անցնում է առավել հրապարակային եւ թափանցիկ գործունեության, որի հիմքում լինելու է հասարակությանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու սկզբունքը:
Մարդու իրավունքների ամենահրատապ խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով, Պաշտպան Կարեն Անդրեասյանը հաջորդ շաբաթ պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր անդրադարձը.
1. սոցիալական ապահովության իրավունքին (Ապիլի 18),
2. հավաքների ազատության իրավունքին (Ապրիլի 19),
3. սեփականության իրավունքին (Ապրիլի 20),
4. խոսքի ազատության իրավունքին (Ապրիլի 21),
5. արդար դատաքննության իրավունքին (Ապրիլի 22),
6. բռնության եւ խոշտանգումների խնդիրներին (Ապրիլի 23),
7. 2008 թ.մարտի իրադարձությունների հետեւանքներին (Ապրիլի 25),
ՄԻՊ գրասենյակի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ նշված օրերին համապատասխան անդրադարձը կտեղադրվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքեջում ` www.pashtpan.am, իսկ դրանց առնչությամբ հնարավոր բոլոր հարցերին Պաշտպանը կպատասխանի ապրիլի 26-ին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել