«Հրապարակ». նախագահը յուրայիններին հորդորել է պրովոկացիաների չենթարկվել
Չնայած տարբեր ՀՀԿ-ականներ, այդ թվում մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը, պնդում են, թե ՀՀԿ համամասնական ցուցակներին անդրադառնալու են դեկտեմբերին, այնուամենայնիվ, «Հրապարակի» տեղեկություններով, հանրապետականներն ամառային թեժ օրերին փորձում են ստանալ «դաբրոները»:
«Հրապարակի» աղբյուրների պատմելով՝ օրերս ՀՀԿ վերնախավը նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել է ճշտել նախնական ցուցակը: Սերժ Սարգսյանն ասել է, որ շուտ է այդ մասին խոսել, բայց ակնարկել է, որ ցուցակը բավականին երիտասարդ կազմ է ունենալու:
Նշել է, որ անպայման կուսակցության «աքսակալներից» էլ են լինելու, բայց հիմնականում համալրված կլինի նոր դեմքերով: Նախագահը յուրայիններին հորդորել է չենթարկվել պրովոկացիաների՝ չհավատալ այն լուրերին, որ «թարմ ուժերը» միայն ՄԻԱԿ-ից են լինելու, կընդգրկվեն նաեւ ՀՀԿ երիտթեւից, ինչպես եւ անկուսակցական ջահելներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել