HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը

2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:

Զորավարժությանը հայկական ստորաբաժանման հետ միասին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ալբանիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ: Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման և այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել է նաև կրակի հաղթահարման վարժանք:

Կոսովոյի առաքելությանը հայ խաղաղապահները մասնակցում են 2004 թվականից` սկզբում հունական, իսկ 2012թ. հուլիսից` ամերիկյան հրամանատարության ներքո: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-մ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter