Ուղևորահոսքի 15 % աճ` նախորդ հունվարի համեմատ
«Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն-ն հայտնում է, որ 2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա 2014թ հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ:
Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի ուղղություններում` 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է:
Ի դեպ, «Էյր Արմենիա» ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16066 ուղեւոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին Արմավիան իր 7 օդանավերով տեղափոխել էր 18224:
|
|
Ուղևորների թիվը 2013թ. հունվարին |
Ուղևորների թիվը 2014թ. հունվարին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
|
Ժամանող |
52 269 |
61 423 |
+ 17,5 % |
|
Մեկնող |
60 174 |
67 496 |
+ 12 % |
|
Ընդամենը |
112 443 |
128 919 |
+ 15 % |
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել