HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». բա որ նեղանա

«Ես կարծում էի, որ ընդդիմությունն ավելի գլոբալ հարցեր կբարձրացներ և կոնկրետ կմատնանշեր այն թերությունները, որոնք իշխանություններն ունեն»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Կոնգրեսը շեշտը դնում է արտահերթ ընտրությունների վրա։

«ՉԻ» - Համլետ Հարությունյանն այս անգամ սխալվում է, որովհետև պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Կոնգրեսը, փաստորեն, «կոնկրետ մատնանշել է թերությունը»։

Ինչ վերաբերում է «ավելի գլոբալ հարցերին», ապա անհասկանալի է, թե կոնկրետ ինչը նկատի ունի պրն Հարությունյանը։

Եթե ուղևորներով լի ավտոբուսն ամբողջ արագությամբ սլանում է դեպի անդունդը, ապա կարելի է, իհարկե, քննարկել մոլորակի գլոբալ տաքացման հիմնախնդիրը կամ ամերիկյան հնարավոր դեֆոլտի հետևանքները, բայց հավատացնում ենք՝ այդ պահին ամենագլոբալ հարցը վարորդին փոխելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter