Հայտնաբերվել է «ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի դին
Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում կորել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Արչիլ Մաղրաձեն. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է օգնություն:
Որոնողական աշխատանքների են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի հետախույզ - կինոլոգիական ջոկատը։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են մարզային ոստիկանության աշխատակիցներ:
Որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածին հարակից սարալանջին` «Թթուջուր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1978 թ. ծնված Արչիլ Մաղրաձեի (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դին:
Հրշեջ-փրկարարները դին սարալանջից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության մեքենային: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Լուսանկարը` «ԱրմենՏել»-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել