HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի գազամատակարարումը դադարեցվել է

Այսօր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter