HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագնը հաղթել է ադրբեջանցուն. Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոնի առաջին մեդալը

Հուլիսի 23-30 Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող փառատոնի ծրագրում ձյուդոյի պատանիների հավաքականը նախօրեին նվաճել է առաջին մեդալը:

50կգ քաշային կարգում հանդես եկող Հրազդանցի Վահագն Հովհաննիսյանը առաջին հանդիպման ժամանակ միավորների չնչին տարբերությամբ պարտվել է 2011թ. եվրոպայի  չեմպիոն իտալացի Էլիոս Մանզիին: Վերջինս, հասնելով եզրափակիչ, հնարավորություն է տվել մեր մարզիկին գոտեմարտելու 3-րդ մրցանակային տեղի համար:

Վ. Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո վճռորոշ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Սադիխ Մահրամովին և գրավել 3-րդ մրցանակային տեղը: Այս մասին Տրապիզոնից հայտնում է Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter