
«Ժխտողականություն. միջնորդագիր մարդու իրավունքների եվրոպական դատարանի անարդար որոշման դեմ»
2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ` որպես բացարձակ խայտառակություն` առաջարկելով Դողու Փերինչեքին` Հայոց ցեղասպանության ակտիվ եւ հավատարիմ ժխտողին, դատական հայց հարուցել ընդդեմ Շվեյցարիայի` ազատ արտահայտվելուն խոչընդոտելու համար:
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դեպի Եվրոպա եւ այլուր տարածելու նպատակով Անկարայի կողմից ստեղծված «Թալեաթ» կազմակերպության հիմնադիրներից մեկը` Դողու Փերինչեքը, բողոքարկել էր ժխտողական հայտարարությունների համար երկու անգամ իրեն տուգանելու մասին շվեյցարական դատարանի որոշումը:
Փերինչեքը, որը ներկայումս բանտարկված է Թուրքիայում Էրգենեկոն կազմակերպության կողմից իրականացված հեղաշրջման փորձին մասնակցելու համար, (ինչն այնուամենայնիվ հետ չկանգնեցրեց Անկարային այս պարագայում ՄԻԵԴ-ի առջեւ նրան պաշտպանելու հարցում), Շվեյցարիայում տեղի ունեցած մի շարք հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»:
Շարունակությունը տես այստեղ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել