HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով

2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա 2014թ հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ:

Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի ուղղություններում` 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց»կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Էյր Արմենիա ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16066 ուղեւոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին Արմավիան իր 7 օդանավերով տեղափոխել էր 18224:

 

Ուղևորների թիվը 2013թ.  հունվարին

Ուղևորների թիվը 2014թ.  հունվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

52 269    

61 423      

 + 17,6 %

Մեկնող

60 174    

67 496      

 + 12,1 %

Ընդամենը

112 443

128 919

 + 15 %

Հաղորդում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter