HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամերային նվագախմբի համերգի ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը

Փետրվարի 15-ին ժամը 19.00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:

Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր` Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո` Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդել, Վիվալդի, ինչպես նաև կոմպոզիտոր`Դ.Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:

Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրե: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում  Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար  անհրաժեշտ է 400.000 ռուբլի:

Այս համերգին Ձեր մասնակցությունը կօգնի փոքրիկին մեկ քայլ առաջ կատարել բուժման ճանապարհին: Համերգի տոմսերի արժեքն է 1000-ից 3000 դրամ: Մասնակցեք համերգին, վայելեք հրաշալի երաժշտություն և նպաստեք փոքրիկի առողջացմանը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսերի գնման դեպքում տոմսերը կառաքվեն:

Մասնակցելով այս համերգին` Դուք կնպաստեք վեցամյա Լիզա Պողոսյանի առողջմանը:

Լրացուցիչ տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել 010-52-67-18, իսկ տոմսարկղ` 010-58-60-46:

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter