Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ-Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել