HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմթաբ» պլանշետը կկիրառվի տարրական դասարաններում

«Արմթաբ» պլանշետը հայկական է լինելու նաև կրթական բովանդակությամբ, որը կկիրառվի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում: Այդ մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հայկական առաջին «Արմթաբ» պլանշետի շնորհանդեսին: Նախարարն ասել է, որ «Արմթաբ»-ի հայտնվելը մեկ տարով մոտեցրել է կառավարության` պլանշետները դպրոցներում ներդնելու ծրագիրը, որը նախատեսված էր 2016 թ.-ի սեպտեմբերի 1-ից գործարկելու համար:

«Մենք կարծում ենք, որ «Արմթաբ»-ը հայկական է լինելու ոչ միայն իր արտադրական առանձնահատկություններով, այլ այն հայկական պետք է դառնա այն միջավայրով, այն բովանդակությամբ, որը պետք է դրվի այդ գործիքի մեջ,իհարկե, նախևառաջ կրթական բովանդակությամբ»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ հայկական կրթական համակարգչային ծրագրեր վերջին տարիներին շատ են մշակվում, սակայն այդ գործիքի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում կստեղծվի միասնական կրթական բովանդակություն դպրոցների տարրական դասարանների համար: «Պլանշետը սառցաբեկորի գագաթն է ընդամենը այս աշխատանքի, որն իրականում տարվել և տարվելու է ձեզ համար շատ հաճախ անտեսանելի ուղղություններով»,- նշել է ԿԳ նախարարը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու պլանշետն արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը ստորագրել են  Հայաստանում վերոնշյալ կրթական նախաձեռնության ներդրման հուշագիր: ««Հայկական մեկ պլանշետ` մեկ երեխա» ծրագիրը պետք է դառնա լավագույն ծրագրերից մեկը` համաշխարհային մասշտաբով մի շարք երկրներում իրականացվող նմանատիպ ծրագրերի շարքում: Կարծում եմ, մենք դեռ այստեղ և' աշխատելու, և' հաջողությունների ակնկալիք ունենք»,- ասել է  նախարարը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter