HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարանը՝ Շանթ Հարությունյանի որդու միջադեպի մասին

Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունը:

Քաղբանտարկյալ, Հայաստանի լիարժեք անկախության գաղափարի ջատագով Շանթ Հարությունյանի որդուն` անչափահաս Շահեն Հարությունյանին, իր հայացքների համար ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանի կողմից վիրավորանք հասցնելու, հալածանքի և ծեծի ենթարկելու փաստերի վերաբերյալ մամուլում ու սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը խիստ մտահոգիչ է ինչպես քրեաիրավական, այնպես էլ ազգային արժանապատվության առումներով:

Առայժմ ձեռնպահ մնալով երևույթի քրեաիրավական կողմը դիտարկելուց, Նախախորհրդարանի քարտուղարությունն իր խորը վրդովմունքն է հայտնում դպրոցում, այն էլ` սպայական կոչում ունեցող ռազմագիտության ուսուցչի կողմից Հայաստանի անկախության և Արցախյան ազատամարտի վերաբերյալ մերժողական, ազգային արժանապատվությունը վիրավորող տեսակետների տարածման առթիվ:

Նախախորհրդարանի քարտուղարությունը համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջում է պարզել դեպքի մանրամասները և վերը նշված փաստերը հաստատվելու պարագայում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապազգային, անմարդկային ու հակամանկավարժական վարք դրսևորած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ` Նախախորհրդարանը հետամուտ է լինելու նշված դեպքի հանգամանքների պարզման գործին և անհրաժեշտության դեպքում այդ նպատակով իրականացնելու է հասարակական հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter