HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի նախագահին

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին 13 դեսպան, որոնց թվում էին ԵՄ, ԱՄՆ, Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Ռումինիայի  և Օմանի՝ Ջակարտայում նստավայր ունեցող դեսպանները:

Համաձայն Ինդոնեզիայի արարողակարգի՝ հավատարմագրերի հանձնմանը հետևեց նախագահ Յուդհոյոնոյի ելույթը, որում նա ուրվագծեց Ինդոնեզիայի իշխանությունների առջև ծառացած խնդիրները:

Ելույթներ ունեցան նաև հավատարմագրեր հանձնող դեսպանները: Իր ելույթում դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, նշեց, որ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացման Հայաստանի իշխանությունների պատրաստակամության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter