HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը՝ ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում  Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը  հույս հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները նոր որակ կստանան, և գործընկերության ցանկությունն ու ներուժը երկուստեք կօգտագործվեն ավելի սերտ փոխգործակցության համար:

Նշելով, որ գործում է համագործակցության համաձայնագիրը և աշխատանքային շփումներ կան Ինտերպոլի միջոցով՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ոստիկանական կառույցների գործընկերությունն ուղղակի և առարկայական դարձնելու խնդիրը՝ մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հակազդումը թրաֆիքինգին և  թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, հետախուզվող անձանց որոնումը, ժամանակակից  քրեագիտական սարքավորումների ու հատուկ միջոցների ձեռքբերումը, ոստիկանական արդի մեթոդաբանության ուսումնասիրությունը և այլն:

Ջովաննի Ռիչուլլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ Իտալիայի և Հայաստանի ոստիկանական մարմինների առավել ընդգրկուն ու գործնական համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter