
Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն
Գործարար Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն:
Վերջինս նշեց, որ ինքն այլևս չի պաշտպանում Աշոտ Սուքիասյանին, քանի որ նրա ընտանիքն արդեն երկու նոր փաստաբան է վարձել, իսկ ինքը պետության կողմից տրամադրված պաշտպան էր:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:
Լուսանկարը՝ «Հրապարակի»
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել