HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ կառավարությունում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ` Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի նախկին տեղակալ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Առայժմ չկա որոշում, թե ով է զբաղեցնելու կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

Երկու այլ որոշումներով` Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ Ներսես Տեր-Վարդանյանը` մշակույթի նախարարի տեղակալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter