Ըստ քաղաքացուն` ոստիկանության ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչը կեղծիք է կատարել
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես` քննիչն իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ այն մասին, որ իր նկատմամբ քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել, սակայն որոշում կայացնելու օրվա դրությամբ վերջինս ներգրավված չի եղել որպես քաղաքացիական հայցվոր:
Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել