HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի»-ն շարունակելու է բնապահպանական կրթության ծրագրերը

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ 2013թ. ընթացքում համագործակցել է Հայաստանում գործող մի շարք ՀԿ-ների հետ` ընդլայնելու իր բնապահպանական կրթության ծրագիրը և վերջինիս հասանելիությունը: Ներկայացնում ենք հիմնադրամի հղորդագրությունն ամբողջությամբ.

«Ժողովուրդների Զարգացման Միջազգային Կոմիտե իտալական կազմակերպության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով «Էյ Թի Փի» ԲՀ-ը Լոռու մարզում կայացած 8 հատուկ  դասընթացների ընթացքում 125 ուսուցչի շնորհեց վերապատրաստման վկայականներ: Վերապատրաստվողների մեջ կային նաև այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր առաջին անգամ էին կիրառում «Էյ Թի Փի» ԲՀ-ի կողմից մշակված վերապատրաստաման մոդելը:

Համագործակցելով ՄԱԿ-ի Կլիմայի Փոփոխության ծրագրի և Ուորլդ Վիժն կազմակերպության հետ «Էյ Թի Փի»  ԲՀ-ը ստացել էր ֆինանսավորում  լրացուցիչ դասընթացների անցկացնման, ինչպես նաև Կարին և Մարգահովիտ գյուղերի բնապահպանական կրթության կենտրոններում դպրոցականների այցերի կազմակերպման նպատակով:  Արդյունքում,  2013թ-ին ավելի քան 1,300 դպրոցականներ և ուսանողներ ուսումնական նպատակով այցելել են Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կրթական  կենտրոն և ևս 800 հոգի` Մարգահովիտ գյուղի Օհանյան կենտրոն: 

«Մեր կրթական կենտրոններ այցելելուց հետո թե՛ ուսուցիչները, և թե՛  երեխաները կիսվել  են շատ դրական կարծիքներով: Սա վկայում է այն մասին , որ մենք նպաստում ենք  հավաքական բնապահպանական գիտակցության ձևավորմանը»,- ասաց կրթական ծրագրերի վերապատրաստող Նվարդ Գևորգյանը:

Կոմպոստացումը, կենսահումուսի արտադրությունը, ոռոգման նպատակով անձրևաջրերի կուտակումը և թունաքիմիկատներից զերծ բանջարեղենի արտադրությունը հիմնական թեմաններից էին, որոնք շոշափվում էին Մարգահովտի Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կրթական կենտրոնում 2013թ-ին:

«Նախքան միասին աճեցնելը երեխաներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է բրոկոլին կամ որ ուրցը ստացվում է սերմից: Մեր նախաձեռնությունը երեխաներին տալիս է իրական, փորձի վրա հիմնված գիտելիքներ` ի տարբերություն գրքային գիտելիքի»,- ավելացրեց կրթական ծրագրի ղեկավար Ալլա Սահակյանը:

«Էյ Թի Փի» ԲՀ-ը հատուկ կարևորություն է տալիս բնապահպանական կրթության դասընթացների անցկացմանը այն դպրոցներում, որտեղ նախկինում իրականացվել է Համայնքային ծառատունկ ծրագիրը, որի արդյունքում տարածքը գեղեցկացվել է և տրամադրվել են պտղատու ծառեր: Այն համայնքներում, որտեղ մենք տնկումներ ենք իրականցնում, ազդեցությունը առավել մեծ է, քանի որ ուսանողները գիտակցում են ծառերի կարևորությունը` միաժամանակ  աճեցնելով և հոգ տանելոց դրանց մասին»,- նշեց Սահակյանը:

2013թ-ին «Էյ Թի Փի» ԲՀ-ը իրականցրեց ավելի ծավալուն  գործունեություն դպրոցականների հետ , քանի որ Panasonic կազմակերպության կողմից տրամադրված դրամաշնորհի արդյունքում  հնարավորություն ընձեռնվեց տնկել ևս 20,000 ծառ: Դրամաշնորհը Անտառների ճանաչման (LEAF ) ծրագրի  մասն էր կազմում:

ԱՄՆ-ի հայկական 6 դպրոցներ մասնակցեցին «Էյ Թի Փի» ԲՀ-ի Կառուցում ենք կամուրջներ ծրագրի մաս կազմող ամենամյա միջոցառմանը, որի ընթացքում   Զվարթնոց տաճարի և Սարդարապատ հուշահամալիրի տարածքում տնկվեցին ծառեր: Այնուհետև այցելեցին «Էյ Թի Փի» ԲՀ-ի Կարին տնկարան, որտեղ էլ ամրապնդեցին կապը  իրենց հայաստանաբնակ հասակակիցների հետ:

Տարվա մյուս նշանակալից իրադարձություններից է «Մի նոր բան» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է Լոս Անջելեսում և Մարգահովտում ապրող երկու զարմիկների մասին, ովքեր որոշում են  Հայաստանը մաքրել աղբից: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին Մարգահովտի Օհանյան կենտրոնում, իսկ նոյեմբերի 28-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Վերջապես, «Էյ Թի Փի» ԲՀ-ը դարձավ նորաստեղծ Բնապահպանական կրթության կազմակերպությունների ցանցի անդամ և փորձում է մշակել բնապահպանական կրթության մեկ միասնական մոդել և խթանել համագործակցությունը ՀԿ-ների և կազմակերպությունների միջև: Հուսով ենք, որ 2014թ-ին կհամագործակցենք ցանցի հետ և էլ ավելի կընդլայնենք համագործակցությունն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿԶԱԾ-ը և ԳՄՀԸ-ն»:

Լուսանկարում` սերտիֆիկատ «Էյ Թի Փի»-ից` Վանաձորի 23 դպրոցի ուսուցչուհուն 


 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter