HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ին տրամադրված վարկից «տնտեսում» է արվում

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի`  Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից շենքի ներքին և արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքի և դրա տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը տրամադրվել է 792 մլն 386 հազար 600 դրամ բյուջետային վարկ 15 տարի մարման ժամկետով: 

Ծրագրով նախատեսված է եղել, սակայն, որ կենտրոնի կառուցման համար պետք է տրամադրվի ավելի շատ` 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Վարչապետը բիզնես-ծրագրի` նախատեսվածից ավելի քիչ վարկավորումը մեկնաբանել է որպես «տնտեսում»:

«Բելգիայի կառավարությունից ստացված վարկը նույնպես էական տնտեսում է ապահովել: Արագացուցիչն արդեն Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ շինարարությունը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրի»,- հավելել է նա:

Հշեցնենք, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ը Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի փուլերից մեկն է. ծրագրի բաղկացուցիչ մասերը երեքն են` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Կառավարության ավելի վաղ հայտնած տեղեկատվության համաձայն` կենտրոնը պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter