ԼՂՀ վարչապետը բարեգործական և ներդրումային պայմանավորվածություններ է ձեռք բերել Մեծ Բրիտանիա այցի արդյունքում
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ բարեգործական ընդհանուր միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի և մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կառուցելու վերաբերյալ: Ա. Հարությունյանը տեղեկացրել է բարեգործներին, որ նախքան շենքի կառուցումը «Թումոն» այս տարվա ընթացքում կսկսի իր գործունեությունը ժամանակավոր տարածքում: Բարեգործական ծրագրերից բացի հանդիպումների ժամանակ գործարարները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հիդրոէներգետիկայում և տնտեսության այլ ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ ևս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել