
4.6 մլն դրամ՝ ԱԺ-ի տեսախցիկների համար
Այս օրերին Ազգային ժողովի տարածքում տեղադրվում են տեսախցիկներ: Այդ նպատակով հատկացվել է 4 մլն 650 հազար դրամ: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ տեսախցիկները ձեռք են բերվել գնումների օրենսդրությանը համապատասխան՝ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սեկոնետ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Նշենք, որ մեկ տեսախցիկի արժեքը 31.000 դրամ է: Գոհար Պողոսյանի խոսքով՝ տեսախցիկները տեղադրվում են անվտանգության նկատառումներով, քանի որ ԱԺ շենքը համարվում է պետական պահպանության օբյեկտ:
Տեսախցիկների տեղադրումը «վախեցնում» է հատկապես «հարուստ» բառապաշարով աչքի ընկնող պատգամավորներին: Նրանք արդեն զգուշավոր են դարձել: «Կամաց խոսա, կամեռան նկարում ա»,- զրուցակից պատգամավորին զգուշացնում էր պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ ցույց տալով տեսախցիկը:
Տեսախցիկների տեղադրման աշխատանքները կտեւեն մի քանի ամիս:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել