HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն աշխատակիցներից գանձել է կուտակային կենսաթոշակների գումարը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցները «Հետքին» հայտնեցին, որ իրենցից գանձվել են պարտադիր կուտակային կենսաթոշակների ֆոնդին փոխանցվող գումարները` առանց տեղյակ պահելու: Ավելին, աշխատակիցներին հնարավորություն չի տրվել ընտրել կառավարիչ ֆոնդերը: Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ՏՄՊՊՀ:  

-Աշխատակիցների աշխատավարձից կուտակային կենսաթոշակների պահումը ՏՄՊՊՀ-ի ղեկավարի գիտությամբ և որոշմա՞մբ է եղել, թե՞ ոչ: 

-«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ ՍԴԱՈ-3 որոշմամբ կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված պատասխանատվությանը և կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտականությանը: Այսինքն, գործատուների` վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի  որոշմամբ չի դադարեցվել:

Միևնույն ժամանակ,  վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) հաշվարկված կուտակային վճարները չեն փոխանցվում որևէ կենսաթոշակային ֆոնդի մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշում կայացնելը: 

-Ինչո՞ւ են գանձվել գումարները, եթե ՀՀ ՍԴ-ն դեռ որոշում չի կայացրել: 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»: Այսինքն, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն պետք է կատարեին մինչև 2014 թվականի հունվարի 1-ը: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ ՍԴԱՈ-3 որոշմամբ կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այսինքն, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցներն ազատ են կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter