HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկը ո՞ր օրենքի կամ իրավական ակտի հիման վրա է մեկնաբանում ՍԴ-ի որոշումը

Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանն այսօր դիմում է գրել Կենտրոնական բանկի նախագահ Ա.Ջավադյանին: Դիմումը վերաբերում է ԿԲ-ի՝ այսօր տարածած հաղորդագրությանը:

««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության կողմից 07.02.2014թ. հրապարակվել է հայտարարություն, որը կրկին շփոթմունք է առաջացրել հանրության մոտ: Խնդրում եմ հայտնել, թե ՀՀ Կենտրոնական բանկը ո՞ր օրենքի կամ իրավական ակտի հիման վրա է իրեն իրավունք վերապահել մեկնաբանելու ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը և եզրահանգումներ արել դեռևս չկայացված որոշման, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջների վերաբերյալ: Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով որևէ կառույց իրավասու չէ մեկնաբանելու կամ պարզաբանելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, ինչպես նաև՝ ՀՀ օրենքները: Ակնկալում եմ ստանալ Ձեր պատասխանը»,- նշված է դիմումում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter