HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ժիրայր Բաբազյան. «Սփյուռքին միայն գենոցիդն է հետաքրքում»

2010 թվականի հոկտեմբերին Մարսելի «Օդեոն» թատրոնn իր թատերաշրջանը բացեց Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Բաբազյանի բեմադրած «Կարինե» օպերետով:

Տիգրան Չուխաճյանի այս գործն արդեն բազմաթիվ երկրներում բեմադրած Ժիրայր Բաբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն Հայաստանում բեմադրելու ցանկություն հայտնեց: Երեկ այն էկրանավորված ցուցադրվել է Նարեկացի արվեստի միությունում. «Իմ իսկական աշխատանքը թատրոնն է, այն կարելի է ասել իմ ապրուստն է, բայց ժամանակ առ ժամանակ նման գործեր անում եմ՝ որպես հայ զավակ: Հայկական գործի համար այսօր ոչ ոք փող չի տալիս»:

Բանախոսը նշեց, որ եթե նույնիսկ Ֆրանսիան որեւէ բեմադրության ծախսերի 50 տոկոսը ֆինանսավորի, Հայաստանը ոչ մի տոկոսն էլ չի կարողանում ֆինանսավորել. «Ֆրանսիացիներն էլ ասում են՝ պետությունը չի կարողանում, թող ձեր մեծահարուստները ֆինանսավորեն: Դե, նրանք էլ աղքատացել են երեւի: Այդքան որ մարաթոններ են անում, գումարներ են հատկացնում, կառուցում են, վերանորոգում են: Հրաշալի է, բայց գոնե մի տոկոսը կարելի՞ է մշակույթին տրամադրել, գոնե մի տոկոսը»:

Նրա խոսքերով` սփյուռքին հայկական մշակույթով հետաքրքրելն արդեն դառնում է անհնարին. «Սփյուռքին միայն գենոցիդն է հետաքրքրում: Տարեկան մի քանի կոնֆերանս են անում՝ նվիրված գենոցիդին, բայց հայկական մշակույթն արդեն վաղուց մոռացվում է»:

Ժիրայր Բաբազյանը երկար տարիներ համագործակցում է Փիթեր Բրուքի դստեր Իրինա Բրուքի հետ: Նրանց համատեղ ներկայացումները եւս շրջել են աշխարհով մեկ եւ մեծ հաջողությունների հասել: Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործության ադապտացիայում էլ դերասանը պատրաստվում է առաջիկայում Սանչո Պանսայի դերը խաղալ:

Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հայկական համայնապատկեր ծրագրի կարճամետրաժ ֆիլմերի ցանկում ընդգրկված էր ֆրանսահայ Լեւոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը, որտեղ Ժիրայր Բաբազյանը խաղում էր գյումրեցու դեր: «Շատ դժվարությամբ սովորեցի նրանց առոգանությամբ խոսել, բայց, ի վերջո, բոլորը հավատացին, որ գյումրեցի եմ, իհարկե, բացի գյումրեցիներից»,- կատակում է բանախոսը:

Մեկնաբանություններ (4)

NAXKIN
Nax Papazian, voch te bAbAZIAN, yev heto, ays mijakutyune pordzets fransiakan bemerum hajoxutyan hasnel, bayts voch mi bani chasav, hima yekel Hayastanum grdon e anum, lapsha kaxum kisagraget naxararuhu akanjnerits, sranq el hents drsits mi mard en tesnuzm, choqere tulanum e, yev iharke pox en kisum irar het, mejtexe mnum e hertakan mi xaltura...
Saro
Թուրքերն ու Ադրբեջանցիներն Հովասափյանի նման մարդկանց նմաններին են քաջալերում մեր մեջ, ու միեվնույն ժամանակ իրենց ժողովրդի մեջ բոլոր միջոցներով առաջ են քշում Խոջալուի ՙՑեղասպանություն՚ վարկածը ինտերնետով, թերթերով ու Թուրք եւ Ադրբեջանական կառավարությունների պետական ողջ մեխանիզմով ու դու ինքնդ ես դոփում տեղում այ դոփող։ Հայ Սփյուրքը մենակ Ցեղասպանության մասին չի ապրում, ունեն դպրոցներ, եկեղեցիներ, մշակույթի կենտրոններ համալսարաններ որտեղ հայը հայ են պահում ոնց որ է իրականությունը Լոսում, Բոստոնում եւ այլ, ոչ թե Ժիրայր Բաբազյանի նման կոզմոպոլիտ խբնվածները ովքեր բան չգիտեն Հայ Սփյուռքի մասին։
Սամվել Հովասափյան
Սամվելից՝ Սամվելին, խեղճ հայ լեզու, որ չարչարվում է, տանճահարվում հայորդիների կողմից: Ինչ որ ճիշտ է, պետք է չվախենալ ասել: Այսօր սփյուռքահայության համար գենոցիդը դարձել է նրանց ինքնության իմաստը և դա կործանարար է լինելու հայ ժողովրդի համար: Այսօր խելացի ազգերը իրենց ներկան ու ապագան են կառուցում, իսկ հայերը միայն դոփում են տեղում և տանուլ են տալիս իրենց ապագան:
Samvel
Մարդը խոսում է ոնց որ մի ավտոյի մասին է խոսք գնում։ Հայ ես դու արա թե մոռացել ես որ ունենք Հայերի Ցեղասպանության հարց?։ Հայաստանում ինչն է հետաքրքիր?, հայ թուրքական օյինբազությունը թե Անթալիայում թուրքերի գրպանը լցնելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter