ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարը ստեղծել են իրենց պաշտոնական էջերը Ֆեյսբուքում և Թվիթերում
Արցախի Հանրապետության կառավարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որի նպատակը, ինչպես նշված է տարածված մամլո հաղորդագրութան մեջ, կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը բարձրացնելն է: Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով:
Կառավարության պաշտոնական էջի հասցեն հետևյալն է՝ https://www.facebook.com/NKR.gov
Իսկ «Թվիթեր» սոցիալական ցանցում արդեն գործում է Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջը, որին հետևելու համար պետք է գնալ հետևյալ հղումով՝ https://twitter.com/A_Beglaryan
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել