HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցամերձ հատվածներում 40 կմ/ժ սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը:

Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը: Սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):

«Կրկին հորդորում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ»,- հայտնում էՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter