Ջավախքում նշել են Վահան Տերյանի ծննդյան օրը
Այսօր Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանում նշեցին Տերյանի ծնունդը՝ վերստին արժևորելով և արժանին մատուցելով բանաստեղծին:
Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր ու մարդաշատ: Փետրվարի 9-ին է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը՝ քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում:
Նինոծմինդայի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Տերյանի բնակարանում կատարեցին օրհնության կարգ և ներկաներին հորդորեցին ինչ էլ երբեք չմոռանան և հիշեն բանաստեղծին և ըստ արժանվույն գնահատեն նրա գրական վաստակը:
Այնուհետև տերյանասերները Տերյանի թանգարանում մասնակիցը եղան տոնական օրվա գրական հատվածին: Դպրոցահասակ երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծություններից մի գեղեցիկ ծաղկաքաղ: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել