HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Սյունիքի մարզում որոշ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ  այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերջերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բարձրացված որոշ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը»  բնակարանային ապահովության եւ  «Սիսիանը`  2014թ.  երիտասարդական մայրաքաղաք»՚ ծրագրերի իրականացմանը:  Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետը, Կապանի եւ Սիսիանի քաղաքապետները, Սպորտի եւ երիտասարդության, Մշակույթի, Կրթության եւ գիտության, Սփյուռքի, Տարածքային կառավարման նախարարությունների պաշտոնյաներ:

Քննարկվեց տարվա ընթացքում Սիսիանում անցկացվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Փոխվարչապետը մասնակիցներին հանձնարարեց ծրագրի վերաբեյալ բոլոր  առաջարկությունները ներկայացնել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, որն էլ կամփոփի դրանք եւ միջոցառումների վերջնական ծրագիրը կներկայացնի կառավարություն: Կարեւորվեց բազմաբնույթ միջոցառումների իրականացումը, որոնց կմասնակցեն երիտասարդներ նաեւ Սփյուռքից: 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը տեղեկություններ ներկայացրեց Կապան քաղաքում  «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագրի վերաբերյալ: Փոխնախարարը նշեց, որ մարզային եւ տեղական իշխանությունների աջակցությամբ արդեն կատարվել է տարածքի ընտրությունը, եւ անհրաժեշտ  է կառավարության աջակցությունը` համապատասխան ձեւակերպումներն ստանալու համար:  Փոխվարչապետն առաջարկեց գրավոր դիմել կառավարությանը` տարածքի հետ կապված  խնդիրների լուծման  եւ ծրագրին ընթացք տալու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿՆ-ն: 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀԿ-ի հերթական բլե՞ֆը. իբր թե «մտածում» են մարդկանց մասին: Կապան քաղաքում այդ «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությունը» ,ըստ նախագծի, 2013 թվին արդեն պատրաստ պիտի լիներ:
Tik
35 tarekan em, ashxatum em EPH-um vorpes gitashxatox, arden 2 angam dimel em (aranc mijnordi) 2 angamn el anpatasxan merjvel em, paron S.Sargsyan ays chkayacac gitnakan@ hima el hervic e apakanum EPH-n...u voch miayn EPH-n...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter