HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս է էլեկտրոնային կոմերցիան զարգանում Հայաստանում. ձեռքբերումները և խնդիրները` ըստ ոլորտի մասնագետների

Կիմա Խաչատրյան

Էլեկտրոնային կոմերցիան թվում է, թե ձեռներեցության ամենահրապուրիչ տարբերակն է, սակայն հայաստանյան շուկան չի արդարացնում սպասելիքները:

Ի՞նչ օրինաչափություններով է  էլեկտրոնային կոմերցիան զարգանում Հայաստանում,  որո՞նք են շուկայի զարգացմանը խոչընդոտող հանգամանքները: Այս հարցերին «Անալիտիկոն» լրատվական կենտրոնում այսօր պատասխանեցին ոլորտի ներկայացուցիչներ ՝ Ալեքս Ալեքսանյանը (Crossroad.com առցանց խանութի տնօրեն ), Սևադա Բաղդյանը (Menu.am առցանց խանութի տնօրեն ), Անդրեյ Վանյանը (Buy.am առցանց խանութի տնօրեն ), Տաթև Մադաթյանը (ԻԴՐԱՄ վճարային համակարգի հասարակության հետ կապերի պատասխանատու ) և Օկսանա Լոբախինան (Biglemon.am զեղչերով գնումների կայքի տնօրեն):

Ալեքս Ալեքսանյանը նշեց, որ իրենց նպատակն է եղել ոչ թե ստեղծել մեկ խանութ, այլ  «մոլ», բայց վիրտուալ աշխարհում: «Կայքում գրանցված են հարյուրից ավել խանութներ: Մենք տալիս ենք մի շարք գործիքներ, տալիս ենք նաև գովազդային գործիքներ այդ կազմակերպություններին, որպեսզի շուկա հանեն իրենց ապրանքը: Մի խանութի հաճախորդների բանակը կլրացնի մյուս հաճախորդների բանակին: Մեր նպատակն է եղել նաև ավելի սոցիալականացնել դաշտը: Օրինակ՝ amazon-ը  կամ ebay-ը փորձում են հասկանալ հաճախորդների հետաքրքրությունները: Մենք ունենք մեծ ծրագիր և դեռ շատ անելիքներ: Ես իմ փորձը բերում եմ Հայաստան:  Crossroad-ը արդեն բացվել է նաև Վրաստանում: Վիրտուալ աշխարհի շնորհիվ ցանկանում ենք մեծացնել շառավիղը և մեծ կապեր ստեղծել: Այս կայքից օգտվում են նաև հիմնարկները»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

Լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է  այսօր շահավետ կայք ստեղծել, Ալեքս Ալեքսանյանը պատասխանեց, որ այն կարելի է անել շատ արագ, բայց դա բավարար չէ և պետք է տեսանելի լինի: Ըստ Ալեքսանյանի՝ այս գործընթացը բարդանում է, քանի որ ոլորտում մրցակցություն է նկատվում: «Մենք այս դաշտում զարգանալու խնդիրներ ունենք»,- ավարտեց բանախոսը:

Սևադա Բաղդյանը կարծում է, որ սննդի շուկան սահմանափակ է, բայց ունի ֆիքսած պահանջ: Ուստի, ճիշտ սպասարկման շնորհիվ կարելի է շատ հաճախորդներ ունենալ:

«Մենք մեր հաճախորդներին հնարավորություն ենք տալիս, որ զանգահարեն մեզ տարբեր հարցերով: Այսպես մենք նրանց հետ կապի մեջ ենք լինում: Ով օնլայն գնումներ է կատարում, մենք ավելի ենք գնահատում նրանց գիտելիքները, քան կանխիկի դեպքում: Մի ձեռքով առաջ ենք տանում բիզնեսը,մյուս ձեռքով էլ զարգացնում ենք շուկան»,- ասաց Բաղդյանը:

Անդրեյ Վանյանը, ով ներկայացնում է Buy.am օնլյան առևտրի կենտրոնը, ասաց. «Ուզում ես օնլայն խանութ, ունեցիր օնլայն խանութ երեք օրում: Մեր հայ գնորդները չգիտեն ,թե ինչպես տնտեսեն գումարը: Մտավախություն կա, որ հայերը սովոր չեն, թե ինչ է նշանակում զեղչ որևէ ապրանք վրա: Մեր գնորդները դեռ պատրաստ չեն, մենք ստիպված ենք առաջ տանել այս գործընթացը, բացատրել օնլայն գնումների արդյունավետությունը: Սա կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա ևս»:

Տաթև Մադաթյանը ներկայացրեց «Իդրամ»-ի գործունեությունը, նոր ծառայությունների, զեղչերի, համագործակցության մասին որոշ տեղեկություններ տրամադրեց: Ըստ նրա՝ գիտելիքի պակաս այս ոլորտում: Փոքր շուկան թույլ չի տալիս մեծ վաճառք իրականացնել, և գիտելիքների պակաս է նկատվում: Կա նաև պետական աջակցության բացակայություն: Օրենսդրական դաշտի անկատարությունը ևս խոչընդոտում է առաջընթացին: Շուկայի զարգացածության ցածր մակարդակը և տեղեկատվության պակասը ևս մեծ խնդիր են այս դաշտի ձևավորման համար: «Անվստահության խնդիրը միայն Հայաստանում չէ, դա համաշխարհային խնդիր է: Այն հաղթահարվում է միայն փորձով: Տասը տարվա ապահովություն. մեր կարգախոսն է»,- եզրափակեց Մադաթյանը:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter